
Մայիսի 24-ից 25-ը ստուգայցեր են իրականացվել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամիավորման հրամանատարական կազմը մարտական հենակետերում հետևել է ամրաշինական և ինժեներական աշխատանքներին ու ծառայության կազմակերպմանը, արձանագրել առկա խնդիրները։ Ստուգվել է նաև անձնակազմի պատրաստության մակարդակն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը։