ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` վերջերս վնասազերծված ավազակային բանդան իրականում կատարել է միայն երկու` ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտները, թեեւ նրանցից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն:  Մնացած հարձակումները բանդային վերագրվել են դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթով, երբ բռնված հանցագործի վրա փորձում էին բարդել նմանատիպ բոլոր հանցագործությունները: «Ժողովուրդ»-ն այս տեղեկությունը երկար ժամանակ չէր հրապարակում` հաշվի առնելով իրավապահների խնդրանքները, որ պետք է մյուս բանդիտները մտածեն, թե ոստիկանությունն իր գործն ավարտված է համարում, որպեսզի հեշտ վնասազերծեն: Սակայն երեկ news.am-ը տեղեկություն հրապարակեց, որ հոկտեմբերի 3-ին գողություն է կատարվել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցում: Գողացել են ոսկյա զարդեր ու փող: Այսինքն` բանդան մարտահրավեր է նետում ոստիկանությանը:




Լրահոս