Բոստանային մշակաբույսերը` սեխ, ձմերուկ անցած տարվա ընթացքում, 2019 թվականի համեմատ, 1400 տոննայով քիչ է հավաքվել: Իսկ ահա 2017 թվականի համեմատ սեխ, ձմերուկ 89 հազար 200 տոննայով է պակաս հավաքվել:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ բոստանային մշակաբույսեր՝ սեխ, ձմերուկ 2020-ին հավաքվել է 126 հազար 600 տոննա, 2019-ին՝ 128 հազար, 2018-ին՝ 126 հազար 800 տոննա, իսկ 2015-ին՝ 215 հազար 800, 2016-ին՝ 236 հազար 100 տոննա: Սրան զուգահեռ նկատենք, որ տարեց տարի պակասել են բոստանային մշակաբույսերի ցանքատարածքությունների ծավալները՝ 7300 հա-ից դառնալով 4000 հա: Ըստ մասնագետների՝ այս ցուցանիշները սպասելի են, քանի որ գյուղացիները սկսել են քիչ մշակել բոստանային մշակաբույսեր: Բանն այն է, որ գյուղացիները պարբերաբար ոռոգման ջրի պահանջով ճանապարհներ են փակում: