ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է եւս մեկ օրով հետաձգել իր շուրջօրյա հանրահավաքները: Բանն այն է, որ նախնական որոշման համաձայն՝ հանրահավաքը տեւելու էր մեկ շաբաթ: Բայց երեկ պարզվեց, որ քաղաքապետարանն արտոնել է շաբաթ օրը՝ 18:30-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը՝ ի գիտություն ընդունելով այդ մասին իրազեկումը: Հենց այդ օրն էլ հասարակությունը կորոշի՝ երկարաձգե՞լ միտինգները, թե՞ ոչ: Այս օրերին շարունակվում է տրանսպորտային բլոկադան, փակ են մնում զուգարանները: Երեկ մի շարք մարզերից մարդիկ ոտքով էին հասել Երեւան: Նշենք նաեւ, որ Կոնգրեսը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ անօրինական հավաքների եւ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու մասին մարդկանց բարձրախոսով տեղեկացնելու գործից:




Լրահոս