orbes հանդեսը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների երկրորդ սերնդի 50 ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ նրանք ժառանգում են գրեթե 300 մլրդ դոլար:
Այս տարի վարկանիշում երեք նոր մասնակից կա. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի (վեցերորդ տեղ) դուստրը եւ որդին: Նաեւ նորերից մեկը դարձել Է «Ռուսաստան» բանկի եւ «Սոգազ» ապահովագրական ընկերության խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին՝ Բորիսը (3,3 մլրդ դոլար): Նա զբաղեցրել Է ցուցակի 18-րդ հորիզոնականը:
-Վարկանիշը կրկին գլխավորել Է «ԼՈւԿօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆը (մեկ երեխայի բաժինը՝ 24 մլրդ դոլար): Նրան Է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,2 տոկոսը, փաթերն արժե 115 մլն դոլար: Նրա «Էկտո» հոլդինգի մեջ մտնում Է չորս ընկերություն:
-Երկրորդ տեղում «Նովատեկ» եւ «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի դուստրն ու որդին են: Վիկտորյա Միխելսոնի մասին հայտնի Է, որ 2016 թվականից նա New Museum-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Է, ապրում Է Ցյուրիխում:
Նշվում Է, որ նրան նաեւ պատկանում Է մշակույթի եւ արվեստի աջակցության համար նպատակային կապիտալի «Տարածության ընդլայնում» մասնագիտացված հիմնադրամը: Նրա խորթ եղբոր մասին հաղորդվում Է միայն այն, որ նա ապրում Է Մոսկվայում: Ժառանգության մեջ մեկ երեխայի բաժինը կազմում Է 12,5 մլրդ դոլար:
-Forbes-ի վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Ջահանգիր Մահմուդովը (բաժինը՝ 9,7 մլրդ դոլար)՝ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության (ՈւԼՄԸ) հիմնական բաժնետիրոջ որդին՝ Իսկանդեր Մահմուդովը: Նա չորս տարի առեւտրային եւ ֆինանսական հարցերի գծով տնօրեն Է աշխատել Չելյաբինսկի ցինկի գործարանում, որը պատկանում Է խմբին:
2018 թվականի վերջից նա դարձել Է գործնականում «Ինֆրամայն» ընկերության միանձնյա սեփականատեր, որը թվային լուծումներ Է մշակում մետալուրգիական, ածխային եւ քիմիական արդյունաբերության համար:
-Ցուցակի չորրորդ դիրքում տեղ են գտել Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինի երեք զավակները: Նրանցից յուրաքանչյուրին բաժին Է ընկնում 9,5 մլրդ դոլար ժառանգություն:
Forbes-ի ցուցակի թոփ-5-ը եզրափակում են «Եվրոխիմ» եւ Սիբիրի ածխային Էներգետիկական ընկերությունների սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոյի երեխաները: Ինչպես նշվում Է, նա ունի երկու զավակ՝ իննամյա Տարան եւ չորսամյա Ադրիանը:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դուստրը եւ որդին (յուրաքանչյուր երեխային 8,6 մլրդ դոլար), ինչպես նշվել Է, զբաղեցրել են վեցերորդ դիրքը:
-Վարկանիշի յոթերորդ հորիզոնականում, ինչպես եւ անցյալ տարի, Volga Group ներդրումային խմբի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի երեք երեխաներն են՝ Նատալյա, Կսենյա Ֆրանկները եւ Իվան Տիմչենկոն՝ (7,35-ական մլրդ դոլար):
-Վեցերորդից ութերորդ դիրք Է տեղափոխվել ՈւԼՄԿ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզիցինի դուստրը՝ Մարիան: Նա կարող Է ստանալ 6,2 մլրդ դոլար ժառանգություն:
-Վարկանիշի իններորդ հորիզոնականում Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վիկտոր Ռաշնիկովի երկու դուստրերն են՝ Տատյանան եւ Օլգան: Յուրաքանչյուրի բաժինը 6,25 մլրդ դոլար Է:
-Տասներորդ տեղում «ԼՈՒԿօյլ»-ի բաժնետեր Լեոնիդ Ֆեդունի երկու զավակներն են: Նրանցից յուրաքանչյուրը կարող Է ժառանգություն ստանալ 5,4 մլրդ դոլար: Անտոնը Լոնդոնի The Ampersand եւ Vintry & Mercer հյուրանոցների եւ հինգ ռեստորանների սեփականատեր Է: Նրա քույրը՝ Եկատերինան, նույնպես ապրում Է Լոնդոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: