Forbes-ը հրապարակել է աշխարհի 30 ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 30 ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների ցուցակը:

Ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը Մադրիդի «Ռեալն» է, որի արժեքը գնահատվում է 6,6 միլիարդ դոլար, երկրորդը՝ «Մանչեսթեր Յւնայթեդն» է 6,55 միլիարդ դոլարով, կատալոնական «Բարսելոնան» երրորդն է՝ 5,5 միլիարդ դոլարով:

Չորրորդն անգլիական «Լիվերպուլն է», որի ակտիվները գնահատվում են 5,37 միլիարդ դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբների լավագույն հնգյակը եզրափակում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ 5,1 միլիարդ դոլար արժեքով:

Ամենաթանկարժեք ակումբների ցուցակի վերջին՝ 30-րդ տեղում է կանադական «Տորոնտոն» 725 միլիոն դոլարով:




Լրահոս