Շուտով «Ամարաս» դանս-ստուդիոյի սաների մասնակցությամբ տեղի կունենա մեծ մենահամերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուտով՝ հուլիս ամսին, «Ամարաս» դանս-ստուդիոյի սաների մասնակցությամբ տեղի կունենա մեծ մենահամերգ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ուրախությամբ հայտնեց «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա նորություններին եւ պլաններին:
Վիկա Մարտրոսյանի խոսքով այս շրջանում զբաղվածությունը շատ մեծ է. «Շատ-շատ գործեր ունեք պլանավորած, որոնք հերթով փորձում ենք իրականացնել, իհարկե առաջիկա ամիսներին  սպասվում են նոր տեսահոլովակներ, համերգներ, բայց այս պահին առաջին տեղում է մենահամերգի աշխատանքները, միայն մտածում եմ դրա մասին, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես մտածել ենք անել, քանի որ ցանկացած աշխատանքի մինչև վերջին պահը վերաբերվում եմ ամենայն պատասխանատվությամբ»:
Իսկ ինչ վերաբերվում է նwր համագործակցություններին, Վիկա Մարտիրոսյանն ընդգծում է, որ «Ամարաս»-ի հետ համագործակցելու շատ առաջարկներ կան, բայց դրանց մասին պարուհին առայժմ չի ուզում բարձրաձայնել, քանի որ դեռ գտնվում են քննարկումների փուլում:
 
«Իմ երկրպագուներին կարող եմ վստահորեն ասել, որ առաջիկայում լինելու են շատ մեծ եւ հետաքրքիր նախագծեր»,-հավելեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան




Լրահոս