
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը սրտի կաթված է ստացել: Մեր տեղեկություններով նախկին նախարարը հոսպիտալացվել է Երևանի հիվանդանոցներից մեկում, որտեղ կատարվել է սրտի անոթների ստենտավորում:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել 2018թվականի հոկտեմբերի 4-ին և հրաժարական ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 17-ին՝ պաշտոնավարելով 2 տարի: