ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բոլորիդ սպասում ենք նույն կազմով․ եւ սա հրաման է». Առաջնագիծ մեկնեցին ԱԻՆ փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւ հրապակել տեսանյութ։

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների եւ անձամբ իմ անմիջական եւ ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով եւ սա հրաման է…

Խիղճ եւ խաղաղություն բոլորիս…»,- գրել է նախարարը։

«Մեր հավաքական գումարտակը մեկնում է մեր հայրենիքի սամանները պաշտպանելու, մեր սուրբ պատերազմին մասնակցելու։ Ամեն մի փրկարար մարդկանց փրկության հարցով է զբաղվում, նա մասնագիտական խնդիրը բնակչության պաշտպանությունն է, հիմա զենք վերցնելով կրկին զբաղվում է հենց այդ հարցով»,- տեսանյութում ասում է ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։

«Մեր երկիրը վտանգի մեջ է։ Մենք պիտի պաշտպանենք մեր երկիրը, ուրիշ մարդ չի պաշտպանելու։ Այսօր դուք կամավոր ուզում եք գնալ, կատարել ձեր պարտականությունը հայրենիքի հանդեպ։ Ցանկանում եմ անփորձանքություն, որ այս կազմով կրկին այստեղ հանդիպենք»,- կամավորներին ասում է նախարար Ցոլակյանը։




Լրահոս