
Մայիսի 18-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին։
ArmLur.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը պատմել էր, թե ինչու էին իրեն բերման ենթարկել: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվել եւ ահա այսօր ArmLur.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին. «Խոսրով Հարությունյանի ծեծի դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է Քր․ դատ․ օր․-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով»:
Միջադեպի մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան