Ովքեր են ընդգրկված «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Նորիկ Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը եւս հունիսի 20-ին մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նրանց քվեաթերթիկն առաջին համարն է: Այս կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 85 հոգուց բաղկացած ցուցակ:

ArmLur.am-ը իր շարքի շրջանակներում այս անգամ անդրադառնում է «Արդար Հայաստան» կուսակցությանը: 85 հոգուց 15-ը չեն աշխատում, ցուցակում շատ են նաեւ փաստաբանները:  Ցանկում ընդգրկված փաստաբաններն են՝  Ռուբեն Բալոյան, Լիդա Հակոբյան, Մանե Թամազյան եւ Նվեր Ղահրամանյան: Ցուցակում կան նաեւ անհատ ձեռներեցներ,  մանկավարժներ, մենեջերներ:

Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1.Նորիկյան Նորիկ Գվիդոնի

2. Զորանյան Սարգիս Վլադիմիրի

3. Նուրբեկյան Մարինե Նորիկի

4. Պողոսյան Սամվել Անդրանիկի

5. Տերտերյան Էդուարդ Հայկազի

6.Շահինյան Ադելինա Սամվելի

7. Կարապետյան Դավիթ Մարտիրոսի

8. Հովհաննիսյան Արտակ Գրիգորի

9. Զաքարյան Թերեզա Նորիկի

10. Սիմոնյան Արթուր Նարդոսի




Լրահոս