Այսօր ՀՀ Ազգային ժողով մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում 2021 թվականի բյուջետային քննարկումներ: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի զեկուցման ժամանակ սրահը դատարկ է:
Քննարկմանը ներկա են քիչ թվով պատգամավորներ:
Նշենք, որ բյուջետային քննարկումները վերաբերում են հենց ուժային կառույցներին: Զարմանալի է, թե ինչու պատգամավորները հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ քննարկումների նկատմամբ: