Մայիսի 28-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, համարանիշերը փակված՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։