Օրը ցերեկով Երեւանի Կենտրոնում Ժամը 10։50-ի սահմաններում, երբ Մոսկվա կինոթատրոնի մոտ մի խումբ երիտասարդներ սրճում էին, իսկ մի խումբ երեխաների դաստիարակները նրանց ուղեկցում էին Մոսկվա կինոթատրոն, հնչեցին կրակոցներ։ Ճիչ ու աղաղակ էր շուրջբոլորը։
Կրակոցները ուղղված էին երկու ավտոմեքենաների, որի հետևանքով Land Crauser մեքենայի մոտ սպանվեց մոտ 50 տարեկան մի տղամարդ, երկրորդ մեքենան զրահապատ էր։ Զոհեր չեղան։
Ըստ դեպքի վայրում հավաքված իրավապահ մարմինների առաջ քաշած նախնական վարկածի՝ սպանված տղամարդը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմ շրջապատից է: Բանն այն է, որ օրերս սպանվեց վերջինիս եղբայր Արմեն Ասատրյանը՝ բոլորին հայտնի Լալան եւ մինչ օրս սպանությունը բացահայտված չէ։ Ու մինչ իրավապահները աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության պետի տեղեկալ Արամ Հովհաննիսյանը հանձնարարականներ էր տալիս ոստիկաններին, առգրավվում էին դեպքի վայրում առկա բոլոր տեսախցիկները, մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ ցանկացել են սպանել հեղինակություն Ռաֆայել Մարդոյանին՝ քյավառցի Ռաֆոյին, սակայն ենթադրյալ մարդասպանը վրիպել է եւ կրակել է նրա թիկնապահի վրա կամ էլ զրահապատ մեքենան փրկել է թիրախավորված Մարդոյանին, իսկ հետևի մեքենան խոցելի է դարձել:
Մի քանի անգամ մահափորձ արել են
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռաֆայել Մարդոյանի նկատմաբ մահափորձ է իրականացվում: Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի հայաշատ քաղաքներից մեկում հենց մարդաշատ փողոցում կրակոցներ էր արձակվել նույն Մարդոյանի կրծքավանդակի ուղղությամբ: Նրան ծանր վիրավոր վիճակում արագ տեղափոխել էին Բևերլի Հիլզի հիվանդանոցներից մեկը, որտեղ կարողացել էին փրկել նրա կյանքը:
Նույն մարդու նկատմամբ մի քանի տարի առաջ եւս մահափորձ իրականացվեց Հայաստանում եւ ըստ մամուլի հրապարակումների, պատվիրատուն Արտյոմ Կանեւսկոյն է եղել:
Ինչ վարկածներ են քննում
Հայաստանի իրավապահ մարմինները Երևանի ենտրոնում սպանության դեպքով տարբեր վարկածներ են առաջ քաշում.
առաջին վարկածի համաձայն ցանկացել են սպանել հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանին՝ Քյավառցի Ռաֆոյին, սակայն չի բացառվում, որ նրա սպանությունը կապ ունենա Դոն Պիպոյի եղբոր՝ Արմեն Աստրյանի սպանության հետ: Բան այն է, որ իրավապահ համակարգում վարկած են առաջ քաշում, թե քրեական աշխարհում բոլորը միմյանց հետ տարբեր հարցերով փոխկապակցված են , եւ չի բացառվում, որ այսօրվա սպանությունը Էջմիածնում օրերս տեղի ունեցած դեպքի շարունակությունն է:
Ով է պատասխանատու
Այս իրավիճակում առավել մտահոգիչ է մեկ հանգամանք, օրը ցերեկով Երեւանի կենտրոնում մարդ են սպանում եւ իրավապահներն անգամ չեն բացառում, որ այս սպանությունները մեկը մյուսի շարունակությունն է, սակայն հնարավոր վենդետան կանխելու համար ոչինչ չեն արել: կամ առնվազն արդյունավետ գործիքներ չեն կիրառել։
Ինչ է մտածում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը ոստիկանության բացթողման մասին
Այսպիսով, ստացվում է՝ թշնամին սահմանին մեր զինվորին է ծեծում, ցանկանում է մխրճվել մեր տարածք, իսկ երկրի ներսում օրը ցերեկով հայն է հային սպանում։ Իսկ իրավապահ համակարգը զբաղված է առաջիկայում սպասվող ընտրություններով կամ վարչապետի անվտանգությունը ապահովելով:
Եվ այս իրավիճակում հարց է առաջանում կա ապագա Հայաստանում, թե ոչ:
Ք. Մ.