ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծեք թե Հանրապետականի համար Ռոբերտ Քոչարյանը բոբո է»:Գալուստ Սահակյան «ՀԺ»ՀՀԿ-ն, իհարկե, պետք է հնարավորն անի` ցույց տալու համար, թե Քոչարյանի վերադարձից առանձնապես անհանգստացած չէ, եւ նախկին դաշնակիցների հարաբերությունները ջերմ են ու կայուն: Բայց հոգեվերլուծաբանները վաղուց են ապացուցել, որ հաճախ մարդը հերքում է այն, ինչը նրան չափից ավելի է մտատանջում: Բոբո գնահատականն էլ մանկավարժ օրենսդիրի բառապաշարում հավանաբար ուսուցչական տարիներից է մնացել, երբ ընկեր Սահակյանն այս կերպ քաջալերել է ինչ-որ բանից վախեցած երեխաներին: Թեեւ ՀՀԿ-ն դպրոցական տարիքից վաղուց է դուրս եկել, սակայն բոբոների մասին պատկերացումներից չի կարողանում ձերբազատվել:




Լրահոս