ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր հրաժարվեց ներողություն խնդրել պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ նրան վիրավորելու համար, երբ վերջինս քննադատեց զոհված զինծառայողների դիերը դիահերձարանի նկուղի հատակին նետելու փաստը:
Լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը կրկին պնդեց, որ Նազարյանը հրապարակավ ներողություն խնդրի։ Այս միջադեպին անդրադարձան եւ Թագուհի Թովմասյանին պաշտպանեցին ԱԺ մյուս անկախ պատգամավորները: Աժ անկախ պատգամավոր Սոֆա Հովսեփյանն իր ելույթում հույս հայտնեց, որ Լենա Նազարյանը զգացմունքներ ունի:
ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը եւս զարմանք արտահայտեց Լենա Նազարյանի պահվածքի առնչությամբ: Իսկ պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ զուսպ լինելու կոչ արեց:
Մանրամասները՝ տեսանյութում: