ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լենա Նազարյանը 24 միլիոնով բնակարան է գնել Ծաղկաձորում. ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 2022 թվականին ձեռք է բերել 24 մլն արժողությամբ նոր բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Գնումը կատարվել է Ալվինա հյուրանոցային համալիր ՓԲԸ-ից՝ համատեղ սեփականությամբ։ Լենա Նազարյանը 2017 թվականին ևս հայտարարագրել է բնակարան համատեղ սոփականությամբ ամուսնու՝ Նարեկ Բաբայանի հետ, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Մեկ բնակարան էլ հայտարարագրված է Երևանում՝ Նորք Մարաշում: Ընդհանուր առմամբ Լենա Նազարյանն ունի հայտարարագրված 3 բնակարան:

Նշենք նաև, որ Լենա Նազարյանի ամուսինը՝ պատգամավոր Նարեկ Բաբայանը, 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարգիր դեռ չի ներկայացրել, ինչը կարգազանցություն է: Համենայնդեպս նրա հայտարարագիրը կայքում դեռ հասանելի չէ: Նախկին լրագրող և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի եկամուտները 2021 թվականի համեմատ աճել են 104 մլն 982 հազար ՀՀ դրամով: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 2021 թվականի համեմատ աճել է 22 մլն դրամով: Նազարյանի վարկային միջոցների մնացորդի մայր գումարի չափը 2022 թվականին կազմել է 43 մլն 954 հազար դրամ։

Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ նոր էր ձևավորվում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովը, Լենա Նազարյանը հայտարարել էր․ «Շատ կուզենայի, որ հայտարարագրվեն պաշտոնյաների անձնական ճամփորդությունները: Քիչ թե շատ աշխարհ տեսած կոռուպցիոներները հիմա անիմաստ են համարում կառուցել 7-րդ առանձնատունը կամ գնել 10-րդ ավտոմեքենան և նախընտրում են ճոխ ճամփորդությունը»,- այս խոսքերի հեղինակը նախորդ տարի հանգստի է մեկնել, ճանապարհածախսի, կեցության ծախսի համար 2022 թվականի հայտարարագրում նշել է, թե ծախսել է 2 մլն 100 հազար դրամ: Իսկ թե որտեղ է գնացել, իրականում այդքան է ծախսել, թե ավելին, թափանցիկության մոսին խոսող Նազարյանը թաքցրել է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս