ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՍԱՐԿՈԶԻԻ ԱՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:ՀԱՐՑ. Ֆրանսիայի նախագահի այցն ինչո՞վ է առանձնանալու եւ ի՞նչ է տալու Հայաստանին, արդյոք այս այցը չի ապացուցում, որ Ֆրանսիան այս կերպ փորձում է իր ներկայությունն ավելի ամրապնդել Հայաստանում:ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր պետությունները փորձում են դիրքեր ունենալ, հատկապես Ֆրանսիան, քանի որ Հայաստանում ռուսական կողմնորոշումից հետո երկրորդ կողմնորոշման հոսանքը, որ կա, ֆրանսիականն է: Կարծում եմ, որ Սարկոզին այդ առիթը կօգտագործի: Միանշանակ, այդպիսի երկրի ղեկավարի այցը տարածաշրջան նպատակ հետապնդում է: ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆքաղաքագետՊԱՏԱՍԽԱՆ. Այնքանով, որքանով որ մենք մեկնարկել ենք արեւելյան գործընկերությունը, այդուհանդերձ, մի շարք ուղղություններով կարելի է կարեւորել եւ առանձնացնել Սարկոզիի այցը Հայաստան: Ժողովրդավարական եւ դեմոկրատական գործընթացները, որ առկա են մեզ մոտ, եւ այն գաղափարը, որ այլեւս պետք է նայել, որ տնտեսական գոտի պետք է լինի` համագործակցության առումով, իհարկե, Սարկոզիի այցը կարելի է շատ ավելի կարեւորել, քանի որ նաեւ բարեկամ երկրի նախագահն է:ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամՊԱՏԱՍԽԱՆ. Կարեւորում եմ այցը, քանի որ հասկանում եմ, որ դրական մոտեցումներ են ունեցել Հայաստանի նկատմամբ: Արագ փոփոխվող աշխարհում կարեւոր է հզոր երկրի աջակցությունն ունենալ: Եւ կարծում եմ, որ մշակույթը, ամեն ինչը գալիս է ասելու եւ ապացուցելու այն մասին, որ Ֆրանսիայի նախագահի այցը, ամենայն հավանականությամբ, դրական է Հայաստանի համար: Ես կարծում եմ, որ այս այցը դրական կանդրադառնա մեր երկրի համար:ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր




Լրահոս