Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետախուզությունն արձանագրել է սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Դոնբասի բնակավայրերի մոտ ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդվում է, Լուգանսկի շրջանի 14 քաղաքներում ու Ուկրաինայում տեսել են Ուկրաինայի զինված ուժերի սարքավորումներ՝ ներառյալ 9K33 Osa զենիթային համակարգերը և ZU-23-2 կայաններ: Զինվորականները նշել են, որ դա հակասում է զինադադարի պայմանագրի երրորդ կետին, ըստ որի՝ պետք է ապահովվի զորքերի դուրսբերումը:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Լուգանսկը գրանցել է Կիևի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վեց դեպք: Հրետակոծության հետևանքով զոհերի և տւժածների մասին տվյալներ չեն հաղորդվում: