Այսօր` հունիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 55-ամյա Հովհաննես Ղազարյանի դին՝ մարմնի տարբեր մասերում վնասվածքի հետքերով։