ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրաժարական է տվել Չինաստանում ԱՄՆ դեսպանը: Քաղաքագետների կարծիքով, Ջոն Հանտսմենը ունի բոլոր հնարավորությունները դառնալու Օբամայի մրցակիցը 2012 թվականի ընտրություններում` որպես Հանրապետական կուսակցության թեկնածու: Անցած ընտրություններում Հանտսմենը գլխավորում էր Ջոն Մակքեյնի նախընտրական շտաբը: 2009-ի մայիսին Օբաման նրան նշանակեց դեսպան Պեկինում` փորձելով «խաղից հանել» պոտենցյալ մրցակցին: Ինքը` Հանտսմենը, մինչեւ Չինաստանում նշանակվելը զբաղեցնում էր Յուտա նահանգի նահանգապետի պաշտոնը եւ դեռեւս չի հայտարարել առաջադրվելու մասին: Միեւնույն ժամանակ «Նյուսուիք» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ «մնացել է ընդամենը մեկ պաշտոն, որ ինքը դեռեւս չի առաջադրվել»:




Լրահոս