«Պատիվ ունեմ» դաշինքը Տավուշում է. քարոզարշավը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, «Պատիվ» ունեմ դաշինքը եւս սկսկել է իր նախընտրական քարոզարշավը: Ըստ մեր տեղեկությունների` դաշինքն այս պահին Տավուշի մարզում է, որոշել է քարոզարշավի առաջին օրը սկսել այդ մարզից:

Դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ է քարոզչությունն իրականացվելու, ինչպես նաեւ նախընտրական ցուցակում ընդգրկված անձանց միջոցով:

Հավելենք, որ դաշինքը որոշել է Տավուշից հետո մեկնել Արագածոտնի մարզ, որտեղ էլ կիրականցնի իր քարոզչությունը: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին դաշինքը Արթուր Վանեցյանի գլխավորությամբ Արցախում էր, որտեղ հանդիպումներ էր ունեցել տարբեր անձանց հետ, եղել էր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս