Սերժ Սարգսյանի եղբայրը հաղթեց դատարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ անվավեր ճանաչվեց ճանաչել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործը քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Գրիշա Հարությունյանի դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարութունյանը:
Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը:
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:
Քնար Մանուկյան