Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով խորհրդարանական առաջիկա ընտրություններին, ՀԱԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց.

«Սրանք սովորական ընտրություններ չեն: Շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում և առայժմ, իմ կանխազգացմամբ, սրանք լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, վտանգավոր ընտրությունները: Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար: Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է»:

«Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ գալու եմ, մեկ-մեկ բոլորին պատժելու եմ: Նա ուրիշ բան չգիտի:

Նա իր բնավորությամբ գիտե՞ք՝ ինչպիսին է, եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, այդ երեխայից հետագայում հաստատ հաշիվ պահանջել է, պատժել է. էդպիսի մարդ է»,- ՀԱԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:




Լրահոս