Սրանք սովորական ընտրություններ չեն, շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելով ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը։
Նա նշեց, որ այսօր կա երկու բևեռ, որոնք ամեն գնով գնում են իշխանության, պատրաստ են ամեն ինչի և երկու կողմն էլ տիրապետում է ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։
«Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքին, կներեք ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում