ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ԱԺ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Սեւանա լճի օրեցօր վատացող վիճակի անտրամաբանությունը: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լարիսա Ալավերդյանին պատասխանելու համար խոսքը տվեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Բուլկի Արամը նշեց, որ Սեւանի վիճակն իրականում այնպես չէ, ինչպես որ նկարագրում են: Ավելին, եթե նախորդ տարի թափանցելիությունը մինչեւ չորս մետր էր, ապա հիմա վեցից տաս է, իսկ մաքրման աշխատանքները 2012-ին կավարտվեն:Լարիսա Ալավերդյանը բնապահպանության նախարարին շնորհակալություն հայտնեց պատասխանի համար եւ որպես վիրավորանքի արտահայտում` նկատեց, որ միգուցե օրերից մի օր էլ նա վարչապետ կդառնա: Ինչ վերաբերում է ձկան պաշարներին, բնապահպանության նախարարը նշեց, որ մեկ միլիոնից ավելի մանրաձուկ են բաց թողել:Նախ անդրադառնանք Արամ Հարությունյանի արտաբերած առաջին ստին, թե Սեւանի վիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես նկարագրում են: Այսինքն` գորտերի կռկռոցով հագեցած ափերը նորմալ վիճակ է նախարարի համար: Մնում է, որ նա իր հանգիստը գորտերի հետ համատեղ կազմակերպի: Իսկ ինչ վերաբերում է ձկնապաշարին, ապա այստեղ Բուլկին մանր ժուլիկության քայլերի նմանվող հայտարարություն է արել, թե մեկ միլիոնից ավելի մանրաձուկ է լցվել: Ի՞նչ մանրաձուկ, ա՛յ սա է հարցը: Օրինակ` Սեւանի սիգը մանրաձկների միջոցով բազմանալու ընդունակություն չունի: Այն պետք է ձվադրի տեղում, բայց այնպես են այդ ձկնատեսակի «քոքը կտրել», որ դժվար է վերարտադրողականությունն ապահովել:




Լրահոս