Լուսանկարն արվել է Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մայրաքաղաքի կենտրոնում գինու փառատոն էր անցկացվում։ Ասել է՝ թե ամենակարեւորի մասին մտածված ու կատարված է։ Թերեւս տարակուսանք է առաջանում՝ ինչպես են թույլատրել այս օրհասական կարեւոր հարցերի ֆոնին, կազմակերպել ու «հավուր պատշաճի» անցկացնել գինու փառատոն։ Չմոռանանք, որ երկիրը գտնվում է հետպատերազմյան ու սահմանային լարվածության մեջ։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Վարդուհի Բաբախանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որեւէ կերպ կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Լուսիեն Մկրտումյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի՝  հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է:




Լրահոս