ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետարանին ոչինչ չի մտահոգում. նստարաններն ու աղբամանները՝ անմխիթար վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանին, կարծես թե, չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մի մասն արդեն, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Արդեն մի քանի տարի է (Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո), ինչ ArmLur.am-ը բարձրաձայնում է Փոքր Կենտրոնում գտնվող կոտրված նստարանների մասին. նստարանների «Երեւան» թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է:

Ի դեպ, նստարաններ կան, որոնց ոտքերը կոտրված են, իսկ հնարամիտ քաղաքացիներն էլ որոշել են քարով փոխարինել ոտքը: Նույն անմխիթար վիճակում են գտնվում նաեւ մայրաքաղաքի աղբամանները:

Ահա թե ինչպես են վարվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը քաղաքի գույքի հետ: Մինչդեռ յուրաքանչյուր տարի քաղաքային իշխանությունը միլիոնավոր դրամներ է հատկացնում աղբաման եւ նստարան ձեռք բերելու համար: Ասել է թե՝ մոռացել են Երեւանի խնդիրների մասին եւ ամբողջությամբ զբաղված են քարոզարշավով:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս