Վենդետան շարունակվում է. Պտղնի համայնքի ղեկավարը՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններին ընդառաջ համայնք ղեկավարների դեմ վենդետան շարունակվում է: Այս անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Առաքել Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1991 թվականից, աշխատելով որպես Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավար, և այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, վատնման եղանակով հափշակել է իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը, այնուհետև նշված հափշտակությունը քողարկելու համար, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք՝ հաստատելով կազմված կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող համայնքի հիմնական միջոցների խոտանման ակտը:

Ք.Մ




Լրահոս