ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էռատո» ջոկատի անդամը, Լենա Նազարյանի ընկերուհին. ով է ԱԺ-ում ծվարած Մերի Գալստյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 45-րդ համարին, որը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն է: 2018 թվականից խորհրդարանում գտնվող Գալստյանին հնարավոր է հանրությունն անգամ դեմքով չճանաչի, քանի որ վերջինս շատ պասիվ է եղել: Կարելի է այս երեք տարիների ընթացքում, նա ընդամենը մի քանի անգամ է խորհրդարանի ամբիոնի մոտ «երեւացել» կամ հարց հնչեցրել:

Գալստյանը 32 տարեկան է, ծնվել է Երեւանում: Սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Խորհրդարանում Մերի Գալստյանը շփվում է բացառապես մի քանի հոգու հետ, նրան իր թիմում անգամ չեն ճանաչում, գիտեն, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մտերիմ ընկերուհին է ու հենց Նազարյանի միջնորդությամբ էլ մուտք է գործել իշխանական թիմ: Պարզվում է ժամանակին Նազարյանն ու Գալստյանը միասին մասնակցել են բնապահպանական բողոքի ակցիաներին, դեմ են եղել Հայաստանում հանքերի շահագործմանը: Իսկ երբ 2019 թվականին պարզվեց, որ Ամուլսարը հնարավոր է շահագործվի Գալստյանը նույն ջանասիրությամբ չգնաց հանքավայրի ճանապարհին բողոքի ակիցա իրականացնողների կողքին կանգնեց, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե մտահոգված է ու վերջ:

Մերի Գալստյանը կտրականապես հրաժարվում է նաեւ լրագրողների հետ շփվելուց, մշտապես հայտարարում է, որ զբաղված է, խորհրդարանի աշխատանքնային ընդմիջումների ժամանակն էլ անցկացնում է Լենա Նազարյանի աշխատասենյակում: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ջոկատ էր կազմել սահման մեկնելու համար, պարզվեց Մերի Գալստյանը եւս «Էռատո» ջոկատում է, որոնց այդպես էլ չհաջողվեց մարտի դաշտ հասնել:

Մենք փորձել ենք ջոկատում ընդգրկվելու, նրա կատարած աշխատանքների մասին բազմիցս խոսել Մերի Գալստյանի հետ, սակայն ապարդյուն, պատգամավորը լուռ է, որեւէ կերպ չի ցանկանում խոսել: Բայց արի ու տես, որ կրկին մեծ ցանկություն ունի վերադառնալ խորհրդարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս