ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վենդետան սկսված է. զորամասի հրամանատարների լիազորություններ են կասեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Թալինում մի հայտարարություն է արել, թե լինելու է դաժան վենդետա, և բոլորը պատասխան են տալու։ Ինչպես նկատում ենք գործընթացը սկսվել է եւ թիրախում են հայտնվել զորամասի հրամանատարներ:

Մասնավորապես երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։

Իսկ ինչ են արել զորամասի հրամանատարները, որ այս բարդ իրավիճակում՝ թշնամին սահմանին, զորամասի հրամանատարների լիազորություններ են կասեցվում: Այսպիսով ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն զորամասի հրամանատարները փորձել են երկրում առկա վիճակի մասով իրենց մտահգությւոններն արտահայտել և զորամասում քաղաքական հայտարարություններ են արել, թե պետք է հայրենիքը փրկել: Վերջիններս կոնկրետ քաղաքական ուժերի մասին կարծիքներ են հնչեցրել, ինչն էլ հասել է  ՊՆ ղեկավար կազմին, ինչի արդյունքում էլ դադարեցվել են զորամասի հրամանատարների լիազորություները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է կատարվել եւ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել:

Քնար Մանուկյան




Լրահոս