ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեղրիի քաղաքապետի ազգականները հետապնդվում են. Մխիթար Զաքարյանի եղբոր անչափահաս որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am –ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին հրապարակել էինք, որ շուրջ 35 անձի կալանավորելու համար միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել:

Մեղադրյալների թվում է նաեւ Մեղրիի քաղաքապետը, սակայնն նկատենք, որ նրա եղբայրն ու որդին եւս իրավապահների տեսադաշտում են:

Մանրամասները՝ArmLur.am –ի տեսանյութում:




Լրահոս