Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը:

08.06.2021 թվականի դրությամբ կատարվել է 50228 պատվաստում, հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկական հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:




Լրահոս