Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելու համար այն պնդումը, թե իբր Սերժ Սարգսյանը զինվորներից գողացած գումարը մսխել է խաղատներում: Սա չապացուցելու դեպքում Սերժ Սարգսյանը հայտնեց, որ խայտառակ փաստեր է հրապարակելու։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի խոստացած բացահայտումներին:
«Անցել է 24 ժամը, բայց Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակվեց:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝
Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:
Նիկոլը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Այլ մանրամասներ կհրապարակվեն քիչ անց տեսանյութի տեսքով: