«Շտապբուժօգնություն» բրիգադի բժիշկուհին՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի հետ 2006 թվականի հունիսի 20-ին կնքված թիվ 95 աշխատանքային պայմանագրի համաձայն աշխատելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ ընկերության թիվ 1 ենթակայանում՝ որպես շտապ բժշկական բրիգադի բժիշկ, ունենալով նշված պայմանագրով ստանձնած պարտականությունները՝ աշխատանքի սահմանված նորմաները բարեխղճորեն կատարելու պարտականություններ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, մասնագիտական պարտականություններն իրականացրել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին առաջացրել է հիվանդ Աննա Գևորգի Մարկոսյանի մահը:

Ք. Մ. 




Լրահոս