Pfizer և Moderna հակակորոնավիրուսային պատվաստանյութերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երիտասարդ տղամարդկանց առողջության համար: Դրանք կարող են սրտի բորբոքում առաջացնել, գրում է Reuters-ը՝ հղում տալով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցին:
Մասնագետները հայտնաբերել են այս հիվանդությունը 16-24 տարեկան մարդկանց մոտ: Մայիսի վերջի դրությամբ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնաբերել է միոկարդիտի կամ պերիկարդիտի 275 դեպք: Ներարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հիվանդների մոտ ախտորոշվել է սրտի բորբոքում:
Որոշ երիտասարդներ հոսպիտալացման կարիք են ունեցել: Մայիսի վերջին հիվանդանոցներում 15 հիվանդ էր մնացել, որոնցից 3-ը վերակենդանացման բաժանմունքներում էին:
Moderna-ն ու Pfizer-ը դեռ չեն հաստատել կապը սրտի հիվանդության և պատվաստանյութերի միջև: