Ի՞նչ է առաջարկում Ուրիխանյանը հունիսի 20-ին ընտրակեղծարարությունից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հայտարարվում է, որ հասարակության գրեթե կեսը, ավելի ճիշտ՝ ընտրելու պատրաստ մարդկանց կեսը՝ 40-45 %-ը իբր կողմնորոշված չէ, ապա ես կարող եմ ասել, որ ներկայանախկինական պատերազմի, ցեխի, փոխադարձ դուելի մթնոլորտում մարդիկ բնականաբար կողմնորոշված չեն լինելու կամ իբրև թե կողմնորոշված չեն լինելու։Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակներում համախոհների և վստահված անձանց համապետական շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մեր տունը Հայաստանն է»-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը։ Ներկայացվեցին նաև քվեարկության և հաշվարկի վերահսկողության գործընթացի մանրամասներ։

«Եթե հայտարարվում է այդպես, ուրեմն հաստատ իմացեք, որ այն ուժերը, որոնք բացարձակ չապ չունեն ոչ նախկինների, ոչ ներկաների հետ, ունեն բացարձակ հնարավորություն,կատարյալ հնարավորություն, լիարժեք հնարավորություն, աննախադեպ հնարավորություն ժողովրդին մատուցելու ոչ թե սրան կամ նրան վերացնելու խոստում, այլ ժողովրդին մատուցելու ծրագիր, թե ինչպես է, ասենք, քաղաքացին սկսելու իր հոգսերը տանել, ինչպես է քաղաքացին արդեն սկսելու ապրել զարգացման ճանապարհով, ինչպես է քաղաքացին լուծելու առողջապահական խնդիրները, կրթության հետ կապված հարցերը ու ամենակարևորը՝ ինչպես է իրեն քաղաքացին զգալու անվտանգ ,կայուն ու ամուր։

Մեր իշխանության գալուց ժամեր անց, քաղաքացին իմանալու է, թե որն է պատճառը, որ մեր երկրի տարածքում գտնվում են թշնամիներ, ժամեր անց ռազմավարական գործընկերները տեղեկացվելու են, որ մենք սկսում ենք հակազդեցության միջոցառում ու պատժիչ գործողություններ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ, այսինքն՝ ռազմավարական գործընկերոջ և մյուս գործընկերների պարտավորությունների կատարմամբ, իսկ այդ դեպքում ՀՀ-ում չի կարող այլևս լինել նման վիճակ։ Դրանից հետո կփակվի ցանկացած հարց, որը կապված կլինի Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքների հետ»,- ասաց Ուրիխանյանը։

«Ես ուզում որոշ տեղեկություններով փոխանակվել Ձեզ հետ՝ կապված ընտրությունների հետ, ընտրատեղամասերի հետ և այլն։ Օրինակ՝ մայրաքաղաքաքի ընտրատեղամասերի թիվը, եթե չեմ սխալվում, 460-ից մի փոքր ավել է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երևանյան շտաբների կողմից ձևավորված վստահված անձանց թիվը նախ համապատասխանի կամ գուցե նաև գերազանցի ընտրատեղամասերի թվին։ Մեզ անհրաժեշտ է 460 հոգի, որոնք կհետևեն քվեարկության պրոցեսին, 460 հոգի էլ հարկավոր է, որպեսզի նրանք էլ ժամը 08։00-ից հետո, տեղամասերը փակելուց հետո, հետևեն հաշվարկի պրոցեսին։ Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ հաշվարկի պրոցեսի ժամանակ։ Ժամանակին եղել են դեպքեր , երբ դրանց հետ կապված հարուցվել են քրեական գործեր, իսկ հիմա գիտեք, որ օրենսդրությունը շատ ավելի խիստ է ու հուսամ , որ իրավապահ մարմինները շատ ավելի էական են աջակցելու վստահված անձանց, դիտորդներին, հանձնաժողովի անդամներին և այլն։ Եղել են դեպքեր նախկինում ու հիմա մենք իրավունք ունենք մտածելու, որ այդ դեպքերը կարող են հիմա էլ լինեն։ Եղել են դեպքեր, երբ ընթերցելով որևէ քվեաթերթիկի անվանում, տվյալ հանձնաժողովի անդամը, նախագահը կամ որևէ այլ հնարավորություն ունեցող մարդ, այն տեղադրում է ոչ թե համապտասախան,տվյալ քաղաքական ուժի տրցակում, այլ ուրիշ քաղաքական ուժի քվեաթերթիկների տակ, վրա կամ ներքո։Սա քրեորեն պատժելի արարք է։ Նրանք,ովքեր հսկելու են պրոցեսը, պիտի հետևեն,որ քվեաթերթիկը ներկայացվի բոլորին, դրանից հետո դրվի այնտեղ, որտեղ հավաքվում են թիվ 10՝ «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի քվեաթերթիկները, ցավոք սրտի, պիտի հետևել նաև, որպեսզի այդ ողջ պրոցեսի ժամանակահատվածում որևէ մեկը չփորձի դրանից հանել քվեաթերթիկներ, որովհետև այդպիսի դեպքեր ևս եղել են։ Անհրաժեշտ է սրանից հետո արդեն ստանալ ամփոփ արձանագրությունը ,սա մի փաստաթուղթ է,որը կնքվում ու ստորագրվում է հանձնաժողովի կողմից։ Եղել են դեպքեր, երբ համապատասխան թվով քվեաթերթիկների և ամփոփ արձանագրության մեջ նշված թվերը միմյանցից տարբերվել են։Սա էլ է պատժելու ենթակա գործողություն, իհարկե՝ սահմանված մեր գործունեությամբ»,- ասաց Ուրիխանյանը՝ խոսելով ընտրական պրոցեսի, մասնավորապես՝ քվեարկության օրվա՝ հունիսի 20-ի մասին։




Լրահոս