Ֆուտբոլի Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպումը (0:0) կշարունակվի այսօր՝ հունիսի 12-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին, հայտնում է Եվրո-2020-ի մամուլի ծառայությունը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում անցկացվող հանդիպումը դադարեցվել էր բժշկական նկատառումներով: Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում և ընկել խոտածածկին:
Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:
Կրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շոտսը սոցցանցերում հայտնել է, որ կիսապաշտպանն արդեն ինքնուրույն շնչում է և հաղորդակցվում հարազատների հետ: