Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով Կրիստիան Էրիկսենի առողջական վիճակին:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցում է, բժիշկները շարունակում են իրենց աշխատանքը նրա հետ»:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի առաջին կեսի ավարտին մոտ, խաղային իրավիճակում, քայլելլիս Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ: Հենց խաղադաշտում բժիշկները փորձում էին արհեստական շնչառության միջոցով օգնել ֆուտբոլիստին: Հաջորդիվ` շրջապատված ծածկոցներով և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներով, բժիշկները դուրս բերեցին Էրիկսենին մարզադաշտից: ՈւԵՖԱ-ի պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ Էրիկսենի վիճակը ստաբիլ է:




Լրահոս