Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի դատարանը որոշել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով Sputnik-ի ադրբեջանական ծառայությանը։

Դատարանի վճռի համաձայն՝ առաջին հինգ տարիները Էուլջեքչյանը կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը կրելու է խիստ ռեժիմի գաղութում։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն ամբաստանյալի «խոստովանական» ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։




Լրահոս