Շվեդիայում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպքերի թիվը հինգ օրվա ընթացքում ավելացել է առնվազն 70%-ով: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է Aftonbladet թերթը:
Երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպքերի աճող թիվը արդեն անհանգստացնում է համաճարակաբաններին:
Շվեդիայում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Երկրի կառավարության նպատակն է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 5-ը պատվաստել ամբողջ չափահաս բնակչությանը: Ներկայումս բնակիչների 51,3%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դոզա: