Հայաստանում այս տարվա առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումների աճ է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումների աճ է արձանագրվել: Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ ավելացել են 17.7 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 7 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 11.5 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 25.6 տոկոսով: Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալներն են աճել՝ 34.4 տոկոսով: Ի դեպ, ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը ավելացել է ավելի 27.9 տոկոսով, ներմուծումը 18 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 44.5 տոկոսով:

Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել՝ 4.1 տոկոսով. արտահանման դեպքում` 18.7 տոկոս, իսկ ներմուծումը հակառակը ավելացել է՝ 23.5 տոկոս:

Ս.Հ.




Լրահոս