ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին մնացել է երեք օր եւ այս ընթացքում շատ է շրջանառվում այն տեսակետը, թե որ դեպքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Ինչ է ասում օրենքը․

Ընտրությունների երկրորդ փուլ կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե որևէ ուժ խորհրդարանում չունենա մանդատների 50 տոկոսից ավելին, ինչը ենթադրում է 105 մանդատից առնվազն 53-ը։ Այդ դեպքում 6 օրվա ընթացքում առավելագույնը 3 ուժեր կարող են կազմել կոալիցիա, բայց եթե այդ դեպքում էլ չապահովեն մանդատների 50 տոկոսից ավելին, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։

Միևնույն ժամանակ  այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք առաջին փուլի ժամանակ կհաղթահարեն համապատասխանաբար ընտրողների 5 և 7 տոկոսի շեմերը, անկախ երկրորդ փուլի արդյունքներից՝ կստանան իրենց մանդատները։ Իսկ երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած 2 քաղաքական ուժերը։ Երկրորդ փուլում հաղթած ուժը կստանա այնքան լրացուցիչ մանդատ, որպեսզի ունենա ԱԺ տեղերի 54 տոկոսը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս