Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը հունիսի 21-ին կժամանի Մոսկվա, որտեղ կմասնակցի միջազգային անվտանգության համաժողովին:

Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք բանակցություններում Լավրովն ու Շմիդը կքննարկեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Կողմերը մտքեր կփոխանակեն Ուկրաինայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:




Լրահոս