Կրիստիան Էրիկսենի հուզիչ խոսքերը գիտակցության գալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի հավաքականի բժիշկ Յենս Կլայնֆելդը պատմել է, թե ինչ է ասել Քրիստիան Էրիկսենը գիտակցության գալուց անմիջապես հետո:

«Մենք սրտի մերսում արեցինք, ինչից 30 վայրկյան անց Քրիստիանը բացեց աչքերը: Դա հուզիչ պահ էր, քանի որ նրա կենդանի մնալու շանսերը բավականին քիչ էին: Նա բացեց աչքերն ու ասաց. «ես ընդամենը 29 տարեկան եմ»: Ես շտապօգնության աշխատողներին նշան արեցի, ու մենք շատ արագ տեղափոխվեցինք հոսպիտալ»,- Կլայնֆելդի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի խմբային փուլի խաղում:




Լրահոս