Քանի միլիոն դրամի կենդանի են կորցրել սահմանամերձ համայնքների բնակիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչ իշխանությունը, մրցակիցներին մուրճով վախեցնելով, քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվիկովըեւնոր ծնված հորթը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, ապա ներկայացրել տեղի ունեցած դեպքից որոշ մանրամասներ:

Վերին շորժայում բնակիչը արթնացել է ադրբեջանական կրակոցից եւ պարզել, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իրխոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարեւանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները եւ պարզել է, որ 1 կովը եւ նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին եւ հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ եւ վնասելով կովիոտքը` թույլչենտվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաեւհովիվների ուղղությամբ: Այնուհետեւ հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:

Պատգամավորն ահազանգում է՝ ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ի դեպ, այստեղ տեղին է արձանագրել, որ նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղերեւ այլն):

ArmLur.am-ը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե իրենց ենթակայության տակ գտնվող գյուղերից քանի գլուխ անասուն է անցել կամ գողացվել ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի խոսքով՝վերջին ամիսներին նման դեպքեր շատ են արձանագրվում:

«3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն Արավուս գյուղից են անցել, 6 գլուխ ձի՝ Կոռնիձորից, իսկ Խնածախ գյուղից էլ տաս օրը մեկ մեկ-երկու գլուխ անասուն անցնում է, հետ ենք բերում, բայց կարծեմ մեկ թե երկու գլուխ մնացել է իրենց մոտ: 42 գլուխխոշոր եղջերավոր անասուն սահմանն անցել են, տարել են, դրանից 39-ը հետ ենք բերել, 3-ը մնացել է այնտեղ: Առայժմ փոխհատուցման մասին խոսք չկա, թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ArmLur.am-ի հետ զրույցում եւս արձանագրեց, որ իրենց մոտ նման դեպքեր շատ են լինում, բայց մեր զրույցի պահին հիշեց ընդամենը երկու դեպք՝ մեկ խոշոր եղջերավոր անասուն Տիցմայրի կողմից, մյուսը՝ Դավիթ-Բեկ-ից:

Իսկ, ահա,Կութի գյուղում դեռ չեն կարողանում հետ բերել 5 ընտանիքի եկամտի միակ աղբյուրը: Խոսքը հունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից առեւանգված 81 կովերի մասին է:

Կութի օպերատոր Ատոմ Ղարիբյանի խոսքով՝ 81 գլուխ անասունների մեջ միայն 7-8 գլուխը կաթնատու չեն: «Մեր շուկայական գներով մոտավոր մեկ կովն արժե 400 հազար դրամ: Հիմա ամենաշատ կաթ տալու ժամանակն է: Մեկ կովն օրական 15 լիտր կաթ է տալիս, եթե կոպիտ հաշվենք, ապա մեկ կովն օրական 3000 դրամ փող է տալիս մի ընտանիքին»:

Պարզվում է՝ անասուններին հետ բերելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Համենայնդեպս, կառավարությունից այս խնդրի շուրջ ծպտուն չեն հանում. միայն երկրի թիվ մեկ դեմքը շարունակում է մուրճը ձեռքին պտտվել ՀՀ մարզերով:

Իսկ մինչ այդ, ArmLur.am-ի պարզ հաշվարկով, օրինակ՝ կութեցիները կորցրել են 32 մլն 400 հազար դրամի խոշոր եղջերավոր կենդանի: Իսկ եթե հաշվարկենք այն, որ յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում մեկ կովից ստանում էր 3000 դրամի եկամուտ, կորուստները զգալի չափերի են հասնում.այն գերազանցում է 3 մլն դրամը: Իսկ մեկ գլուխ ձիու արժեքը մոտ 250 հազար դրամ է. Կոռնիձորում առեւանգված ձիերի ընդհանուր արժեքը մոտ 1.5 մլն դրամ է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս