«Գեոպրոմայնինգ» գոլդ ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքը այսօր հյուրընկալել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Մոտ 700 աշխատակիցներ հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են տվել պատգամավորին: Այս հանդիպումն ուշագրավ է այնքանով, որ ռուսական այդ ընկերությունը մինչ օրս մերժել է բոլոր դիմողներին:
Ե՛վ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, և՛ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ դիմել են հանքին՝ աշխատակիցների հետ հանդիպման համար, սակայն մերժվել են ռուսական կողմից:
Թագուհի Թովմասյանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը հանդիպմանը ներկա տնօրինությունը բացատրել է այն իրողությամբ, որ պետական որևէ օղակի ներկայացուցիչ երբեք չի հետաքրքրվել հանքի ճակատագրով:
Իսկ Թովմասյանը մշտապես բարձրացրել է աշխատակիցների խնդիրները, մտահոգվել հանքի հետագա ճակատագրով, դրահամար աշխատակիցները ցանկացելեն հանդիպել միայն պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Թովմասյանին: