Ճակնդեղի հյութի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճակնդեղի հյութ խմելը նպաստում է բերանի խոռոչում այնպիսի մանրէների աճին, որոնք ազդում են արյունատար անոթների առողջության և ուղեղի ավելի լավ աշխատանքի վրա։ Meddaily պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է 70-80 տարեկան մարդկանց շրջանում արված հետազոտությունում:

Այսպիսով, ճակնդեղը և մի շարք այլ մթերքներ, այդ թվում՝ հազարը, սպանախը, նեխուրը հարուստ են անօրգանական նիտրատներով: Իսկ բերանի խոչոռի շատ բակտերիաներ կարևոր դեր են խաղում նիտրատներն ազոտի օքսիդի վերածելու գործում: Այդ միացությունն օգնում է կարգավորել անոթների վիճակը և ուղեղի նեյրոնների միջև հաղորդագրությունների փոխանցումը: Տարեցների մոտ, որպես կանոն, նվազում է ազոտի օքսիդի արտադրումը, ինչի հետևանքով վատթարանում է անոթների վիճակը և ճանաչողական գործառույթը:




Լրահոս