Այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեկ Հայաստանում լռության օր էր, իսկ մինչ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել էին քարոզարշավը:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից եւ տևեց 12 օր։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: