«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո բերման են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։ Այս մասին հայտնում է կուսակցության ցուցակի առաջին համար Դավիթ Սանասարյանը։

«Նշեմ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենալով տիկին Մարտիրոսյանին՝ հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։
Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։
Հ.Գ. Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերամն ենթարկում»ն- նշում է Սանասարյանը։




Լրահոս